27 սեպտեմբերի 2010 - 20:18 AMT
Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված են վճարունակ զբոսաշրջիկների ներգրավմանը

«Զբոսաշրջության ոլորտում Հայաստանում մեծ պոտենցիալ կա, և կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում դրա զարգացման համար: 1-2 տարի հետո դրանք արդյունքներ կտան»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` հանդես գալով Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված են վճարունակ զբոսաշրջիկներ գրավելուն:

Միջոցառման շրջանակներում Ն. Երիցյանը հանձնեց ոսկե մեդալներ և շնորհակալագրեր: Ոսկե մեդալներ ստացան Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և «Անի Պլազա» հյուրանոցը, շնորհակալագրեր` էքսկուրսավար Նարե Գասպարյանը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Պուչինա» ռեստորանի ավագ խոհարար Ամալիա Մովսիսյանը, «Վիզա Կոնկորդ» ՍՊԸ-ն և այլն: