27 սեպտեմբերի 2010 - 20:28 AMT
Զբոսաշրջության ոլորտում Հայաստանին սպասվում է երկնիշ աճ

Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աճը ոչ միայն անդառնալի է, այլ նաև լավատեսության առիթ է տալիս, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Տարվա արդյունքներով մենք ակնկալում ենք երկնիշ աճ 11-12 տոկոս մակարդակում»,- ասել է նա Զբոսաշրջությանը համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը Երևանում նշվում է երկրորդ անգամ:

Պետրոսյանի խոսքերով, մինչև տարեվերջ կհաղթահարվի 600 հազար զբոսաշրջիկի շեմը` հասնելով 630-640 հազարի: