27 սեպտեմբերի 2010 - 20:33 AMT
Տիգրան Մարտիրոսյանը իր հաղթանակը նվիրում է իր հանգուցյալ մարզչի՝ Աշոտ Մխիթարյանի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին Անթալիայից, որտեղ ընթանում էր ծանրամարտի աշխարհի առաջնությունը, Երևան վերադարձավ ՀՀ հավաքականը: Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորեցին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզական ոլորտի պաշտոնյաներ և երկրպագուներ:

ՀԱՕԿ նախագահը նշեց, որ իր ակնկալիքները որոշ չափով իրականացան, քանի որ Անթալիայում հնչեց հայոց օրհներգը: «Մենք պայքարում էինք այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է, որը լավ ավանդույթներ ունի ծանրամարտում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկների ծնորղներին ու մարզիչներին»,-ասել է Ծառուկյանը: Ըստ նրա, բոլոր մեդալակիրները արժանի պարգևներ կստանան: Արա Խաչատրյանը, որը փոքր ոսկե մեդալ սատցավ «պոկում» վարժությունում, սակայն չկարողացավ շարունակել պայքարը վնասվածքի պատճառով, նույնպես կպարգևատրվի որպես չեմպիոն:

Աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ շատ ուրախ է, քանի որ իրականացրեց իր երազանքը: «Չեմ կարող խոսքերով նկարագրել իմ հրճվանքը: Կարծում եմ, աշխարհի չեմպիոն կարելի է մի քանի անգամ դառնալ, տեսնենք ինչպես կստացվի ինձ մոտ: Իմ հաղթանակը ես նվիրում եմ իմ մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակին, որը վախճանվեց մի քանի ամիս առաջ»,-ասել է Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որ երկրպագել և առաջկցել է նրանց: