27 սեպտեմբերի 2010 - 20:45 AMT
«ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար

Չնայած նրան, որ Հայաստանը դեռ հաղթահարում է համաշխարհային ճգնաժամի հետևանքները, այնուամենայնիվ, «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ը շարունակում է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ և ապահովել աճ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:

Նրա խոսքերով, առաջին երեք եռամսյակների արդյունքով բանկի վարկային պորտֆելը մեծացել է 41 տոկոսով` կազմելով 45 մլն դոլար: «Մինչև տարեվերջ «ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար»: Հերցֆելդի խոսքերով, ժամկետանց վարկերի (30 օր ուշացումով) բաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 2 տոկոս: