27 սեպտեմբերի 2010 - 21:00 AMT
Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերին կարող է այցելել Հայաստան

Բացառված չէ, որ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի շրջանակներում, որը հոկտեմբերի 19-20-ը տեղի կունենա ՀՀ-ում, ԵԽԽՎ նախագահը կայցելի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման հարցերը: