27 սեպտեմբերի 2010 - 21:47 AMT
Կովկասում ոչ ոք շահագրգռված չէ նրանում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն, ասել է Ուզբեկստանի նախագահը

«Ուզբեկստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է մնում: Ուզբեկստանը հետևողականորեն հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ, քաղաքական լուծման օգտին»,-ասել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմով: Նա նշել է, որ Կովկասում ոչ ոք շահագրգռված չէ նրանում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն, որ այդ հակամարտությունը շարունակի «կերակրել այն ուժերին, որոնք ցանկանում են կոնսերվացնել խնդիրը«, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը: