27 սեպտեմբերի 2010 - 21:57 AMT
Քրիստոֆ Ֆրեյթագ. Հայաստանը կարող է ավելի արագ դուրս գալ ճգնաժամից, քան այլ երկրները

«Ճգնաժամից ավելի շատ տուժել են այն երկրները, որտեղ ճգնաժամից առաջ նկատվել է կապիտալի մեծ նեևհոսք, իսկ հետո ճգնաժամի պայմաններում դա հակառակ ընթացք է ունեցել: Հայաստանում այդ գործընթացն ավելի թույլ է եղել, քան, օրինակ, Ուկրաինայում»,- Երևանում ասել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը: Նրա խոսքերով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումները սպեկուլյատիվ բնույթ են կրել: