«Հայաստանի և հայկական սփյուռքի ներդրողներին ես կցանկանայի ներգրավել Խարկովի մարզ»,- Խարկովի շրջանանի պետական վարչակազմի նախագահ Միխայիլ Դոբկինի և շրջխորհրդի նախագահ Սերգեյ Չեռնովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նրա խոսքերով, նախկինում, քանի դեռ Ուկրաինայում իշխանությունը չէր փոխվել, ոչ ոք չէր ցանկանում գալ այստեղ և ներդրում կատարել ուկրաինական տնտեսության մեջ: «Հիմա իմ ողջ շրջապատը ցանկանում է ներդրումներ կատարել: Նրանք համոզված են, որ իրենց փողերը չեն կորչի: Արդեն բիզնես-համաժողով կազմակերպելու անհրաժեշտություն կա հայ և ուկրաինացի գործարարների համար»,- ասել է Մանուկյանը:
Մ. Դոբկինի խոսքերով, Խարկովի մարզը պատրաստ է պարզեցնել հայ գործարարների համար բյուրոկրատական ընթացակարգերը: «Մեզ համար արդիական են ներդրումները գյուղատնտեսության մեջ»: Սերգեյ Չեռնովը նշել է, որ մարզի և Հայաստանի շփման եզրերը շատ են, բայց առաջնությունը տրվում է արդյունաբերական համալիրին և կրթությանը: «Մարզում հիմա ձեռք է բերվել քաղաքական կայունություն, ինչը կարևոր է, առաջին հերթին, գործարար վերնախավի համար, որը ցանկանում է ներդնել միջոցները: Ներդրողների համար ստեղծվելու են բարենպաստ պայմաններ, և ես հրավիրում եմ նրանց մասնակցել մեր նախագծերին»,- ասել է Չերնովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: