28 սեպտեմբերի 2010 - 13:10 AMT
Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում

Սեպտեմբերի 28-ին Երևանում ստորագրել են Հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի արձանագրությունը: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ բելառուսական կողմից՝ Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը:

Ինչպես արձանագրության ստորագրությունից հետո նշել է Ներսես Երիցյանը, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություներ բոլոր ոլորտներով, մասնավորապես, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլն:

«Հաջորդ նիստը տեղի կունենա 2011թ. սկզբին Մինսկում, որտեղ մենք կամփոփենք ընթացիկ տարվա արդյունքներն ու կնախանշենք ապագայի պլանները»,-ասել է Վալենտին Չեկանովը: