28 սեպտեմբերի 2010 - 13:17 AMT
Բելառուսը դիտարկում է Մինսկում հայ-բելառուսական առևտրային պալատ բացելու հնարավորությունը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում Երևանում սեպտեմբերի 30-ին կկայանա հայ-բելառուսական «ԱրԲե» առևտի պալատի բացումը: «Այդ վայրը կդառնա այն հարթակը, որտեղ մեր կապերը կոնկրետ արդյունքներ կտան»,- սետպեմբերի 28-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը:

Նա հույս է հայտնել, որ նման առևտրի պալատ կբացվի նաև Մինսկում և ավելացրել, որ Բելառուսը շահագրգռված է հայկական ոգելից խմիչքների և մրգերի մատակարարմամբ: