28 սեպտեմբերի 2010 - 13:19 AMT
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթը ԵԱ ընտրական մրցաշարում

Ռեյկյավիկում ավարտվել է 2011-ի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի հավաքականը վերջին խաղն է անցկացրել մրցաշարի տերերի հետ և զիջել 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Վասպուրակ Մինասյանը: Իսլանդացիներին հաղթանակ է բերել Ռագներ Սիգուրդսոնը, որն իրագործել է 11-մետրանոց հարված, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

7-րդ խմբի երկրորդ խաղում Թուրքիան 6:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Չեխիայի հավաքականին և նվաճել հաջորդ տուրի ուղեգրեր: Առաջատար է դարձել Իսլանդիայի հավաքականը:

Մինչ այդ Հայաստանի հավաքականը զիջել էր Թուրքիայի հավաքականին և ոչ ոքի խաղացել Չեխիայի հավաքականի հետ և 1 միավորով զբաղեցրել խմբում վերջին տեղը: