28 սեպտեմբերի 2010 - 14:14 AMT
Հայ ուսանողները կարող են սովորել Բելառուսի բնապահպանական համալսարանում

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում հետաքրքիր առաջարկ է քննարկվել առողջապահության և կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Նրա խոսքերով, Բելառուսը և Հայաստանը մտադիր են ակտիվացնել բուհերի ուսանողների փոխանակման աշխատանքը, մասնավորապես, հայ ուսանողները կարող են սովորել Սախարովի անվան բնապահպանական համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Իր հերթին, Բելառուսի առողջապահության փոխնախարար Վալերի Շևչուկն ավելացրել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշման համաձայն Բելառուսում բժշկությունը 2011-2012թթ-ին պետք է հասնի եվրոպական մակարդակին: 2010-ից երկրի բժշկական հաստատություններում կատարում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, կատարվում են սրտի բաց վիրահատություններ: Նրա խոսքերով, այս ուղղությամբ Բելառուսը կարող փորձը կիսել Հայաստանի հետ, բացի դրանից, Բելառուսը պատրաստ է իր շուկայում ընդունել հայ դեղարտադրողներին: