28 սեպտեմբերի 2010 - 16:30 AMT
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Զամբիայի դեսպանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը եւ այդ գործակցության զարգացման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: