28 սեպտեմբերի 2010 - 16:32 AMT
Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացավ «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ թիվ 7 մասնաճյուղը

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 28-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաձևակերպեց «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈւՎԿ ՓԲԸ-ի լիցենզիան:

Գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց «ԿԱՐԵՆ ՄԵԾ» ՍՊԸ-ին: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացավ «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ թիվ 7 մասնաճյուղը:

Խորհուրդը փոփոխություն կատարեց «ՀՀ կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» որոշման մեջ, ասվում է Կենտրոնական բանկի մամլո հաղորդագրության մեջ: