28 սեպտեմբերի 2010 - 16:43 AMT
Իտալական Սպիլիմբերգո քաղաքի իշխանությունները կքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Պազիան դի Պրատո քաղաքի քաղաքապետարանը մտադիր է բացել «Հայաստան-1915» անվանումով զբոսայգի: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի հայ համայնքի ղեկավար Դանիել Թեմրեզյանը, նման անվանումով այգի առաջին անգամ բացվել է Ուդինե քաղաքում և այժմ Պազիան դի Պրատոյի իշխանությունները որոշել են հետևել այդ օրինակին և նմանատիպ պուրակ բացել 2011 թվականին:

Թեմրեզյանն ասել է նաև, որ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա տարածաշրջանի մի շարք տեղական իշխանություններ որոշել են քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին Սպիլիմբերգոյի տեղական իշխանությունները կքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: