28 սեպտեմբերի 2010 - 17:23 AMT
Վահան Հովհաննիսյան. ՀԱԿ-ը փոխել է շեշտադրումները

«Այն, որ Հայաստանում չկա միասնական ընդդիմություն կամ ընդդիմությունը միասնական չէ, կարող է օգնել իշխանություններին պահպանել իր դիրքերը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա նշել է, որ, եթե նախկինում Կոնգրեսը հանդես էր գալիս միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, ապա այժմ սկսել է խոսել ՀՅԴ-ի տերմիններով՝ ասելով, որ հարկավոր է փոխել ամբողջ իշխանական համակարգը: