28 սեպտեմբերի 2010 - 18:07 AMT
Հայ-գերմանական գործարար համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երևանում

Սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա հայ-գերմանական գործարար համաժողով: Ինչպես հաղորդում է համաժողովի կազմակերպիչների` Զարգացման հայկական գործակալութան մամլո ծառայությունը, միջոցոռումը կկայանա Գերմանիայի Դաշնային հանրապետության Էկոնիմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցի շրջանակներում:

Համաժողովին ներկա կգտնվեն Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար պարոն Ն. Երիցյանը, Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության ԱՊՀ երկրների հետ արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության պետ պարոն Անդրեաս Նոյմանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանի մշտական ներկայացուցիչ պարոն Կրիստոֆ Բրոյնիգը և գերմանացի գործարարներ: