28 սեպտեմբերի 2010 - 21:34 AMT
Համաշխարհային բանկն անպայման զբաղվելու է հայկական ապրանքների արտահանման զարգացմամբ, ասել է վարչապետը

Ներկա պահին ձևավորման փուլում է գտնվում Համաշխարհային բանկը, որը զբաղվելու է հայկական ապրանքների արտահանման զարգացմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում մինչ օրս Արտահանման զարգացման բանկ չի գործում:

Կառավարության ղեկավարի խոսքով, Համաշխարհային բանկի զարգացման ծրագրերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն Հայաստանի արտահանման զարգացմանը: «Կարծում եմ, որ Համաշխարհային բանկի գործունեության հետ կապված այդ բացը կլրացվի»,- նշել է Սարգսյանը` ավելացնելով, որ հայկական արտահանման զարգացման կոնկրետ ուղղություններն արդեն կորոշի բանկի ղեկավարությունը: