29 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT
Nabucco խողովակաշարի կառուցում մոտ ապագայում չի նախատեսվում

Nabucco նախագծի խողովակաշարի շինարարությունը մոտ ժամանակները չի նախատեսվում, հայտարարել է Ադրբեջանի Նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը: «Ես կարծում եմ, որ իրագործման գործընթացը կսկսվի այն դեպքում, երբ պատրաստ կլինի դետալային ինժեներինգը, որի հիման վրա միջազգային և մասնավոր կազմակերպությունները կարող են հատկացնել ֆինասնավորման միջոցների մի մասը»,- նշել է Շաբանը:

Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ պարզ կլինեն ֆինանսավորման իրական ուրվագծերը, մասնակցող ընկերությունների բաժնետերերը կքվեարկեն կողմ կամ դեմ, որից հետո ակնհայտ կլինի, թե ով կդառնա գնորդ, ով`մատակարար: «Այս փուլում Nabucco նախագիծը շատ դանդաղ է առաջ գնում իր կայացման առաջին աստիճաններով, ինչը լիովին հերքում է նախագծի ղեկավարների տրամադրած տեղեկատվությունն առաջիկայում նախագծի իրագործման մասին»,- նշել է փորձագետը, գրում է «Նովոստի Ազերբայջանը»: