29 սեպտեմբերի 2010 - 13:32 AMT
Ռուսաստանում հերթական անգամ մահափորձ է կատարվել հայ գործարարի դեմ

Սեպտեմբերի 29-ին Վլադիվոստոկի «Դրախտային այգի» սրճարանի մոտ հանցագործը մի քանի կրակոց է կատարել սրճարանի սեփականատեր հայ գործարարի ուղղությամբ, որից հետո նրան հաջողվել է հեռանալ: Պատահարի վայր է ժամանել քննաչական-օպերատիվ խումբը, անցկացվել է զննություն:

Հարուցվել է քրեական գործ: Ինչպես հաջողվեց պարզել միլիցիայի աղբյուրներից, տղամարդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: Ըստ նախնական տեղեկությունների, նա ստացել է գլխի և կրծքի հրազենային վերքեր, հաղորդում է VL.ru-ն: