29 սեպտեմբերի 2010 - 14:28 AMT
Հայաստանի և Ռուսաստանի վերահսկիչ պալատները միասին կպայքարեն կոռուպցիայի դեմ

ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները խորհրդի 10-րդ նիստի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի վերահսկիչ պալատները կստորագրեն համատեղ ստուգումների ծրագիրը, լրագրողներին հայտնել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Հաջորդ տարի մենք ֆինանսական ստուգումներ կանցկացնենք ՎՏԲ բանկում (Հայաստան), «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ում, բացի դրանից, կքննարկենք ռուսական ռազմաբազաների ունեցվածքի կառավարման հարցը»:

Իր հերթին, Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը նշել է. «Հայ գործընկերների հետ երկար և արգասաբեր համագործակցության արդյունքում մենք պայմանավորվել ենք ստորագրել մինչև 2012-ը համատեղ աշխատանքների պլանը: Դրանք վերաբերվում են առևտրատնտեսական հարաբերություններին, ռուսական ռազմակայանի ապահովմանը, հիդրոէներգետիկայի և «ՌԱՕ «ԵԷՍ»-ի աշխատանքներին»,- ասել է Ստեպաշինը և հավելել, որ նոր հարցեր ծագելու դեպքում ռուսական կողմը պատրաստ է քննարկել դրանք Հայաստանի հետ:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին` Ստեպաշինն ասել է. «Իսկ ինչ քննարկել, պետք է կաշառակերներին բռնել և դատել: Նրանք կան ինչպես մեր մոտ, այնպես էլ ձեր մոտ»: