29 սեպտեմբերի 2010 - 14:51 AMT
Հայաստանցի Մարինա Ավետյանը դարձել է Թուրքիայում Միսս զբոսաշրջություն մրցույթի հաղթող

Թուրքական ծովափնյա Բոդրում քաղաքում անցկացված «Միսս զբոսաշրջություն» գեղեցկության մրցույթում հաղթել է 25-ամյա Մարինա Ավետյանը Հայաստանից, հաղորդում է HABERLER.com թուրքական կայքը:

2-րդ տեղը զբաղեցրել է 22-ամյա ուկրաինուհի Աննա Բոյկոն, երրորդ տեղը` 26-ամյա գերմանուհի Նինա Ռիտինգհաուսը:

Մրցույթը կազմակերպվել էր անվանի թուրք օպերատոր Jolly tur-ի կողմից Catamaran ակումբում: Մրցույթին մասնակցում էին 20 երկրների ներկայացուցիչներ:

Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մարինա Ավետյանը նշել է, որ Բոդրում է գալիս արդեն երկրորդ անգամ, և նրան շատ դուր է գալիս այս վայրը և ավելացրել, որ նա մի քիչ խոսում և հասկանում է թուրքերեն: