29 սեպտեմբերի 2010 - 18:30 AMT
UNISTREAM-ը ճանաչվել է դրամային փոխանցումների ոլորտի առաջատար

UNISTREAM միջազգային դրամային փոխանցումների համակարգն արժանացել է դիպլոմի «Դրամային փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում 4-րդ ռուսական բանկային փառատոնում, որը տեղի էր ունենում այս տարվա սեպտեմբերին Բուդվա քաղաքում (Չերնոգորիա):

«Մենք առաջին ռուսական ընկերությունն ենք, որին գերմանական Bafin-ն արտոնագիր է տվել ԵՄ փոխանցումներ կատարելու համար»,- ասել է UNISTREAM համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը:

Ինչպես նշվում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի հաղորդագրությունում, UNISTREAM համակարգով փոխանցումները Հայաստանում իրականանում են բանկի բոլոր 33 մասնաճյուղերում: