29 սեպտեմբերի 2010 - 20:39 AMT
Հայաստանի կառավարությունն ընտրել է «ոսկե միջինի» քաղաքականությունը պետբյուջեի դեֆիցիտի նվազեցման հարցում

ՀՀ կառավարությունն ընտրել է «ոսկե միջինի» քաղաքականությունը պետբյուջեի դեֆիցիտի նվազեցման հարցում, կարծում է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան: Նրա խոսքերով, պետբյուջեի դեֆիցիտը Հայաստանում 2012-ին ՀՆԱ-ի 3 տոկոսից քիչ կլինի և հավելել է, որ կառավարությունն աստիճանաբար կնվազեցնի պետական պարտքը՝ 2010թ. Այն կլինի ՀՆԱ-ի 5 տոկոսից քիչ, իսկ 2011-ին՝ 4 տոկոսից պակաս:

Տոլոսան հավելել է նաև ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում է լավագույն միջազգային փորձին: