29 սեպտեմբերի 2010 - 20:43 AMT
Հայաստանը և Վրաստանը կարող են ստորագրել համագործակցության մասին առաջին համաձայնագիրը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության մասին առաջին համաձայնագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևան Բեզաշվիլին:

«Համատեղ միջոցառումների փորձ մենք արդեն ունենք, և այն տեղի է ունեցել Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանում: Ես կարծում եմ, որ այս համալսարանը Հայաստանի լավագույն համալսարաններից է»,- ասել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը:

Հայաստանի Վերահսկիչ պալատը համագործակցության մասին պայմանագիր է կնքել Լատվիայի և Ղրղզստանի բարձրագույն ֆինանսական վերահսկիչ մարմինների հետ: