30 սեպտեմբերի 2010 - 14:06 AMT
Արտակ Դաշյանը դարձավ գոլի հեղինակ «Մետալուրգի» երկու թիմերի ընկերական խաղում

Սեպտեմբերի 29-ին «Մետալուրգի» հիմնական կազմը հանդիպեց ակումբի երիտասարդական թիմի հետ և հաղթեց 2:1 հաշվով:

Առաջինն աչքի ընկան երիտասարդրները, սակայն ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ Ալեքսեյ Գոդինը հաղթանակ բերեց հիմնական կազմին, ասվում է «Մետալուրգի» պաշտոնական կայքէջում: