Ընթացիկ տարում Հայաստանում սերմնացանի ընդհանուր տարածքը կրճատվել է 30 տոկոսով անցյալ տարվա համեմատ: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտնել է Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Մեր գնահատմամբ ընթացիկ տարում կարտոֆիլի բերքը կկազմի 320 հազար տոննա, իսկ Հայաստանում պահանջարկը կազմում է 400 հազար տոննա: Բնական է, որ նման հանգամանքներում նոյեմբեր ամսին կարտոֆիլը կթանկանա, իսկ փետրվարին նրա գինը կկազմի 350-400 դրամ»,- ասել է նա:
Միաժամանակ նա կարծում է, որ նման բարձր գնով կվաճառվի նույնիսկ մանր կարտոֆիլը, և գարնանը խնդիրներ կառաջանան սերմացուի հետ:
Բերբերյանի խոսքերով, ընթացիկ տարում վտանգի տակ է հացահատիկի սերմնացանը, քանի որ անձրևների բացակայության հետևանքով հողը կոշտացել է, և հսկայական տարածքներ չի հաջողվում վարել: