30 սեպտեմբերի 2010 - 16:57 AMT
Թոմմի Այոմին ու Իէն Գիլլանը կրկին հավաքում են ընկերներին, որպեսզի օգնեն Հայաստանին

Թոմմի Այոմին, Իէն Գիլլանը, Ջոն Լորդն ու Նիկո Մաք-Բրեյնը հաջորդ շաբաթ կհավաքվեն նոր երգ ձայնագրելու համար: Երգից ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն Հայաստանում երաժշտական դպրոցի վերակառուցմանը, հաղորդում է classicrockmagazine.com-ը:

Սա Հայաստանին օգնելու` ռոք-երաժիշտներ Թոմմի Այոմիի ու Իէն Գիլլանի առաջին նման ակցիան չէ: 1989 թվականին այս զույգն այլ շատ հայտնի երաժիշտների հետ միասին հատուկ ձայնագրեցին հանրահայտ Smoke On The Water երգը, որպեսզի օգնեն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Այդ ակցիան Rock Aid Armenia (Ռոք-օգնություն Հայաստանին) անունն էր կրում: