30 սեպտեմբերի 2010 - 17:40 AMT
Երևանում մեկնարկել է «Անվտանգության ու տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորհրդաժողովը

Երևանում մեկնարկել է «Անվտանգության ու տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով երկօրյա խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մասնակցում են փորձագետներ, հասարակական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից ու Ռուսաստանից:

Ինչպես լրագրողներին է հայտնել «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբակցությունների ղեկավար Ալան Կասաևը, դա արդեն 5-րդ խորհրդաժողովն է Կովկասի 4 երկրնեի՝ ՌԴ-ի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ: «Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են տեղեկատվական համագործակցության, տարածաշրջանի անվտանգության և Կովկասյան քառյակի երկրների տարբեր ոլորտների զարգացման հեռանկարները»,-ասել է Կասաևը: