1 հոկտեմբերի 2010 - 12:06 AMT
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի`Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն եւ տոնի առթիվ շնորհավորել դեսպանատան աշխատակազմին: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից շնորհավորել երկրի ղեկավարությանն ու ամբողջ չին ժողովրդին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: