1 հոկտեմբերի 2010 - 14:50 AMT
«Բամբիռ» խմբի երգը Euro Voice-ի մասնակիցների շարքում առաջատար է լսումների քանակով

Հայկական «Բամբիռ» ռոք խմբի «That's Fine With Us» երգն ինտերնետում լսել են ավելի քան 26 հազար անգամ, և տվյալ պահին նա Euro Voice-ի մասնակիցների շարքում առաջատար է լսումների քանակով:

«Բամբիռ» խումբը զբաղեցրել էր երրորդ տեղը Euro Voice երաժշտական մրցույթում, որին մասնակցում էին 28 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի հաղթողը որոշվել է սեպտեմբերի 24-ին Աթենքում sms-քվեարկության արդյունքներով: Խմբին աջակցել է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

Ինչպես նշել է հոկտեմբերի 1-ին մամլո ասուլիսում «Բամբիռ» խմբի մենեջեր Գոհար Դանիելյան-Դյուբոստը, մասնակիցները ձայների առավել մեծ քանակություն ստացել են Ֆրանսիայում, Ղազախստանում, Ռուսաստանում և Հունաստանում: Նա նաև հաղորդել է, որ խումբն իր վրա է հրավիրել եվրոպացի պրոդյուսերների և Euro Voice մրցույթի կազմակերպիչների ուշադրությունը: «Հիմա մեր թիմն աշխատում է համերգային շրջագայույթան վրա, ինչպես գիտեք նման մրցույթները շատ հեռանկարային են»,- նշել է նա և հավելել, որ «Բամբիռը» պատրաստվում է Հայաստանում ,Օրանժ Արմենիայի» աաջակցությամբ կայանալիք համերգին: