1 հոկտեմբերի 2010 - 16:55 AMT
Շախմատի օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը զիջում է Լեհաստանի հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում խաղում է Լեհաստանի հավաքականի հետ:

Առաջինը պարտիան ավարտեց Լիլիթ Գալոյանը՝ պարտվելով Իոաննա Մայդան-Գաևսկային: Հայ շախմատիստուհին սպիտակներով զիջեց արդեն 29-րդ քայլում; Դեռևս հաշիվը 0:1 է ի օգուտ Լեհաստանի:

Մյուս պարտիաները շարունակվում են: