1 հոկտեմբերի 2010 - 17:38 AMT
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից է

ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հաղթողների ակումբում» Հայաստանի տարբեր բուհերի 30 ուսանողների առաջ:

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է հավաքվածներին ընկերության պատմությունը, ինչպես նաև հաջողության հասնելու իր բանաձևը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից է, և ապագայում դուք եք զարգացնելու այս ոլորտը»,- ասել է նա:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծվել և գործում է ՏՏ «Հաղթողների ակումբ», որի գործունեության շրջանակներում այս միջոցառմամբ մեկնարկում է պարբերական հանդիպումների շարք ակումբի անդամների և Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ հայտնի անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաև հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, կնպաստի վերը նշված հանդիպումների կազմակերպմանը: