1 հոկտեմբերի 2010 - 17:56 AMT
Իրանական կողմը չի շտապում հրապարակել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության համար նախատեսվող ներդրումների ծավալը

Իրանական ընկերությունները շահագրգռված են Իրան-Հայաստան երկաթուղու համատեղ շինարարության հարցում, հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմեդ Նահավանդիանը:

Ըստ նրա, դեռ վաղ է խոսել ներդրումների ծավալի մասին: Ըստ պայմանավորվածության մինչև Մեղրի ընկած հատվածի շինարարությունը ստանձնում է իրանական կողմը, ավելին, Իրանը պատրաստա է ֆինանսավորել նաև ՀՀ տարածքի շինարարական աշխատանքների մի մասը:

Նահավանդիանը նշել է երկու կողմերի ակտիվացման անհրաժեշտությունն այս համատեքստում, հատկապես ճնապարհների և էներգետիկ նախագծերի ոլորտում: « Առաջիկայում կսկսվի ՀԷԿ-ի շինարարությունը Մեղրիում, ինչպես նաև ԷՀԳ անցկացումը»,-ասել է նա: