1 հոկտեմբերի 2010 - 19:08 AMT
Ռուսաստանը` որպես ՀԱՊԿ անդամ ստիպված է լինելու արձագանքել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսվելու դեպքում

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ Ռուսաստանին: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան. Հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնել է ռուս քաղաքագետ Իննոկենտի Ադյասովը: Նրա խոսքով, Ռուսաստանը` որպես ՀԱՊԿ անդամ ստիպված է լինելու արձագանքել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսվելու դեպքում:

Նա ավելացրել է, որ ՌԴ նախագահի ներկայիս քաղաքականությունը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ակտիվ փուլ մտնի: