Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 21-րդ տուրի 2 հանդիպումները:
«Նաիրի» մարզադաշտում «Փյունիկ-3» ընդունեց «Արարատին» և պարտվեց 1:4 հաշվով: «Արարատի» կազմում գոլերի հեղինակ դարձան Արա Հովհաննիսյանը, Գևորգ Կարապետյանը և Արսեն Զոհրաբյանը: «Փյունիկ-3»-ի միակ գոլը խփեց Տիգրան Վարդանյանը:
«Գանձասար-2»-ը Կապանում 2:0 հաշվով հաղթեց «Շենգավիթին», PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում:
Հաղթանակի արդյունքում «Արարատը» հավաքեց 43 միավոր և շարունակում է մնալ առաջնության առաջատարը: