Ցեյլոնական MJF Group ընկերության սեփականատեր, որն արտադրում է հանրահայտ Dilmah թեյը, Մերիլ Ֆերնանդոն խթանելու է հայկական հյութերի արտահանմանը, հայտնել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Բացի դրանից, համագործակցության շրջանակներում ընկերությունը նախատեսում է Շրի Լանկայից ներկրված հումքով Հայաստանում արտադրել և շշալցնել սառը թեյ և արտահանել ԱՊՀ երկրներ:
Dilmah ընկերության ղեկավարը հաղորդել է, որ պատրաստվում է Հայաստանում հովանավորել ինչ-որ մանկատուն և կոչ է արել մյուս ձեռնարկատերերին հետևել իր օրինակին: