2 հոկտեմբերի 2010 - 14:49 AMT
Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Մեկ այլ հրամանագրով, նախագահը գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: