3 հոկտեմբերի 2010 - 14:56 AMT
ՌԴ նախագահի հրամանագրով Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է «Հայրենիքի առջև արժանիքների համար» II աստիճանի շքանշանով

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին 75-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Տասնամյակների ընթացքում Դուք հանդիսատեսներին նվիրում եք Ձեր տաղանդը, և երախտապարտ հասարակությունը Ձեզ փոխադարձ սիրով է պատասխանում: Դուք բազմաթիվ անմոռանալի դերեր եք խաղացել, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտությանը հմտորեն տիրապետելու վառ օրինակ է: Այսօր անսպառ ստեղծագործական էներգիան, շնորհալի մարդկանց միավորելու ընդունակությունն օգնում են Ձեզ մոսկովյան հայտնի թատրոններից մեկի դերասանների հետ աշխատանքում, հայրենական դերասանների երիտասարդ սերնդի դաստիարակության գործում»:

ՌԴ նախագահի հրամանագրով Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է «Հայրենիքի առջև արժանիքների համար» II աստիճանի շքանշանով