3 հոկտեմբերի 2010 - 15:03 AMT
Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսիայի ներկայացուցիչները Ղրիմում քննարկում են հայ-ուկրաինական կապերը

Սիմֆերոպոլում ընթանում է «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» III միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: Ինչպես հաղորդել են կազմկոմիտեից, խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 20 հոգի, որոնց թվում` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը (Ուկրաինա), բանասիրական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Շապոշնիկովը (Ռուսաստան): Միջոցառման ընթացքում կներկայացվեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսիայի ներկայացուցիչների զեկույցները: Մասնավորապես, կբարձրացվեն զանազան թեմաներ, այդ թվում` «Հայ-ուկրաինական կապերը անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը», «Ղրիմահայերի վերաբնակեցումը Ազովի նահանգում», «Ուկրաինական հասարակայնություններն ու ուկրաինացիները Հայաստանում», հաղորդում է Analitika.at.ua-ը: