4 հոկտեմբերի 2010 - 12:58 AMT
Լյովա Կիրակոսյանը զիջել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հայ բռնցքամարտիկ Լյովա Կիրակոսյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հոկտեմբերի 2-ին Բոլտոնում (Անգլիա) պաշտպանել է թեթևագույն քաշում EBU վարկածով իր տիտղոսը: Նրա մրցակիցը եղել է բրիտանացի բռնցքամարտիկ Ստեֆան Ֆոսթերը, հաղորդում է box-club.ru-ն:

Ֆոսթերն առաջին րոպեից նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և երրորդ ռաունդում Կիրակոսյանին նոկաուտի ենթարկել:

Դա հայ բռնցքամարտիկի 6-րդ պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, 33 մարտերում նա հաղթանակ է տարել: