4 հոկտեմբերի 2010 - 14:14 AMT
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Ջավախքը

Վրաստանի աշխարհագրական քարտեզում Ջավախք անունով շրջան չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարԳրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում կա Սամցխե-Ջավախեթի շրջան, որտեղ ողջ բնակչությունը, անկախ ազգային պատկանելությունից, նույն իրավունքներն ունի: «Վրաստանը 103 հայկական դպրոցներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրում, որոնց շրջանավարտները վրացերենի նախապատրաստական կուրսից հետո կարող են դիմել վրացական բուհեր: Մենք ամեն ինչ անում ենք նրա համար, որպեսզի հայերը և վրացիներն ունենան հավասար իրավունքներ»,- ասել է Վաշաձեն, ավելացնելով, որ հայկական դպրոցները համակարգիչներ ունեն, իսկ ուսուցիչները վերապատրաստում են անցել: