4 հոկտեմբերի 2010 - 16:34 AMT
ԵԽԽՎ ղեկավարը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեությունը կվերականգնվի

ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության հարցը կքննարկվի ներկա նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Ենթակոմիտեի գործունեության մասին հարցը ես մտադիր եմ քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների հետ, այդ հանդիպումների արդյունքների մասին ես կզեկուցեմ ԵԽԽՎ Բյուրոյի նիստում»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:

2005 թվականին ԵԽԽՎ-ն ընդունեց թիվ 1416 բանաձևը, որոնվ նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ստեղծում, սակայն առաջին նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի վախճանից հետո, ենթակոմիտի գործունեությունը կասեցվեց: Նրա գործունեությունը վերականգնման հարցը մնում է Բյուրոյի օրակարգում: