4 հոկտեմբերի 2010 - 16:43 AMT
Շախտի քաղաքում օծել են կառուցվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

Սեպտեմբերի 25-ին Ռոստովի շրջանի Շախտի քաղաքում կայացել է կառուցվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու օծման և հիմնարկեքի արարողությունը, որն անցկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հատուկ գործուղված եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը ՀԱԵ Ռուսական և Նոր Նախիջևանի առաքելական եկեղեցու թեմերի հոգևորականության ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի մամլո ծառայությունը, արարողության ընթացքում ելույթ են ունեցել Շախտի քաղաքի «Անդրանիկ» Մշակութային կենտրոնի նախագահ Ալեքսանդր Մեսրոպյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու խաչ-քավոր Ալբերտ Բիչախչյանը, Շախտի քաղաքի քաղաքապետի տեղակալ Ֆյոդոր Խլեբնիկովը, Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, Արմավիր քաղաքի (Հայաստան) քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և այլն: