4 հոկտեմբերի 2010 - 17:18 AMT
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:

Ողջունելով դեսպանին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ և ԻԻՀ միջև բարեկամական հարաբերությունները և կարևորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: