5 հոկտեմբերի 2010 - 11:42 AMT
Բուլղարիան ցանկանում է միանալ Nabucco նախագծին

Բուլղարիան և Թուրքիան մտադիր են միավորել իրենց գազատրանսպորտային համակարգերը: Այդ մասին Սոֆիայում հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: «Դա առաջին քայլն է դեպի Բուլղարիա գազային մատակարարումների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»,- ասել է Բորիսովը: Նրա խոսքերով, գազը կանցնի Բուլղարիա Nabucco գազատարը հատելով: Շինարարության ժամկետները և մատակարարումների ծավալները բուլղարացի վարչապետը չի նշել, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

Nabucco նախագծով նախատեսվում է տեղափոխել բնական գազը Կասպից ծովի տարածաշրջանից դեպի եվրոպական երկրներ`շրջանցելով ՌԴ-ն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն պետք է տարեկան տեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ, ինչը 2020թ. կկազմի ԵՄ գազի պահանջարկի 5 տոկոսից ոչ ավելին: