5 հոկտեմբերի 2010 - 14:52 AMT
Ադրբեջանն որոշել է ամրապնդել Իրանի հետ ռազմական համագործակցությունը

Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին Ադրբեջան կմեկնի Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրավերով: Այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ ռազմական համագործակցությանն, պաշտպանության և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի ծրագիրն ու ժամկետը չեն հրապարակվել, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը: