5 հոկտեմբերի 2010 - 16:10 AMT
Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կավելանան

Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կավելանան, հոկտեմբերի 5-ին լրագրողներն է հայտարարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելացել են էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, հաջորդ տարի, ծավալները էլ ավելի կմեծանան»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նախարարն ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը էլեկտրաէներգիա չի արտահանում Վրաստան, իսկ ապագայում այդ հարցը կախված կլինի բազում գործոններից, այդ թվում նաև եղանակային պայմաններից և գետերի ջրառատությունից 2011թ.: