5 հոկտեմբերի 2010 - 16:26 AMT
ՀԱՊԿ-ը քննարկում է ճգնաժամային արձագանքման համակարգը

Հավաքական անվտանգության ապայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊկ անդամ-երկրների փորձագետների խորհրդակցությունների երկրորդ փուլը` ճգնաժամային արձագանքման արդյունավետության բարձրացման և նորմատիվ իրավական բազայի կատարելագործման հարցերի վերաբերյալ:

Առաջարկվող նախագծերի համաձայնեցման ավարտի վերաբերյալ խորհրդակցությունների երկրորդ շրջանը, որը վերաբերվում է ճգնաժամային արձագանքման արդյունավետության բարձրացման և նորմատիվ իրավական բազայի կատարելագործման հարցերին, տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը Մոսկվայում: