Հոկտեմբերի 5-ին սպորտի և երիտասարդության նախարարությունում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը և «Հատիս» խորհրդի անդամ Րաֆֆի Նիզիբլյանը հանդիպել են լրագրողների հետ:
Հոկտեմբերի 27-ին մեկնարկում է 2010-2011թթ. Եվրոպայի գավաթի խաղարկությունը, և Երևանի Հատիս ակումբը նույն օրը Նովոսիբիրսկում խաղալու է «Դինամո ԳՈՒՎԴ»-ի հետ: Նոյեմբերի 4-իմ Երևանում «Հատիսն» ընդունելու է իսրայելական «Էլիտզուրին»:
Գիա Ղազանչյանի խոսքերով, «Հատիսի» ներկա կազմն անցյալ սեզոնի կազմի համեմատ ավելի ուժեղ է:
«Հատիսն» անցկացրել է 16-օրյա ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում, որտեղ թիմի հետ աշխատել է ֆիզիկական պատրաստվածության գծով ամերիկյան մասնագետ: Եվրոպայի գավաթի մեկնարկից առաջ «Հատիսը» կանցկացնի ընկերական հանդիպումներ: